copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 08:14 11-11-2025

Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է»։ Փաշինյանն արձագանքեց․ «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Իրականում, սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից: Իսկ Արծվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բնակեցնել։

Փաշինյանը, իհարկե, խոստացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են, սակայն եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է՝ իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է