copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:08 25-05-2022

Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին․ ով է ղեկավարում բերետավորներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին եւ նրանց վերահսկում է իր կատարածուների միջոցով։ Երեկ՝ դիմադրության շարժման բողոքի ակցիայի ժամանակ, ԱԳՆ-ի դիմաց տեսել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Ոմանք նկատել են նաեւ փոխոստիկանապետերի զարմանքը, երբ կարմիրբերետավորները բիրտ գործողությունների են անցել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հիմա բերետավորներին անձամբ հրահանգավորում է Սարգիս Հովհաննիսյանը, ինչում փոխոստիկանապետերից ոմանք համոզվել են երեկվա ակցիայի ժամանակ։ Իրենք նման հրահանգ չեն տվել, սակայն բերետավորներն անցել են կոշտ գործողությունների։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ լարվել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Հայկ Բաբայանի հարաբերությունները, քանի որ բերետավորների աշխատանքները համակարգում է Բաբայանը՝ Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Հայկ Բաբայանը Շիշ բռնող Հայկ Սարգսյանի մտերիմն է։ Մինչդեռ կուժնուկուլան թափում են ոստիկանապետի վրա։


Ընդդիմադիրների հետ հանդիպումից եւ նախազգուշացում ստանալուց հետո, մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանը որոշել է խստություններ անել՝ ցույց տալով, որ իրավիճակն իր ձեռքում է, մի քանի օր բերետավորներն իրենց բավականին քաղաքավարի էին պահում, սակայն երեկ կրկին վերադարձել են նախկին վիճակին, քանի որ նրանց կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին