copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:56 07-11-2025

Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի․ երեկվանը սրտի հետ էր կապված

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

«Բոլորիս էլ հայտնի է, որ Վարդան Ղուկասյանը առողջական խնդիրներ ունի. շաքարային դիաբետին ավելացել է էս ներշնչանքն ու լարվածությունը։ Երեկվա խնդիրը սրտի հետ էր կապված, բնական է, որ էս կարգավիճակում սիրտը պիտի վատանար։ Ես ինքս մտավախություն ունեմ, որ իր կյանքին շատ հնարավոր է, որ վտանգ սպառնա։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որ ոչ ոք ապահովագրված չէ։ Եթե այլ կուսակցությունից եղանք, էլ էդտեղ ոչ մի բան չի կարող հարթ լինել։ Կալանավորման օրը փաստաբանը ներկայացրել է բժշկական էպիկրիզները, դեղորայքի ցուցումները։ Վարդան Ղուկասյանը պարբերաբար հետազոտությունների մեջ է, էդ բոլոր փաստաթղթերը խուզարկության օրը դրված էր, փաստաբանները ներկայացրել են։ Իրեն նորից հետ են տարել կալանավայր, իրենց ասելով վիճակը նորմալ է, բայց դե մենակ Աստված գիտի` նորմալ է, թե չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սանիկը` Լուսինե Անանյանը։

Քաղաքապետի սանիկի խոսքով` Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկներին չեն թողել, որպեսզի տեսնեն Ղուկասյանին։
«Միայն փաստաբաններն են ներսում եղել, մենք փաստաբանի միջոցով ենք ինֆորմացիա ստացել»,-նշեց Անանյանը։

Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է