Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:40 06-11-2025

Ընտրություններից 10 օր առաջ դպրոցի տնօրենն օգնություն է բաժանել․ ԿԸՀ-ն խոստանում է՝ ընթացք կտրվի

Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Գեղակերտ բնակավայրում դպրոցի տնօրենը օգնություն է բաժանել ընտրություններից 10 օր առաջ։ Այս մասին տեղեկացնում է Newday լրատվականը՝ հրապարակելով, որ Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, ով միաժամանակ նաև ընտրատեղամասի նախագահ է, իր տանը ցուցակով օգնություն է բաժանել համայնքի բնակիչներին։

Oragir.News-ը փորձեց հասկանալ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս հանգամանքը չեն դիտարկո՞ւմ որպես հնարավոր խախտում կամ ազդեցության գործիք ընտրական գործընթացների վրա։ ԿԸՀ-ից մեզ հայտնեցին, որ իրենք տեղյակ են միջադեպի մասին, և ըստ օրենքի՝ այն կստանա ընթացք։ Իսկ հարցին՝ ե՞րբ ընթացք կստանա և ինչպե՞ս, հրաժարվեցին պարզաբանել։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու և պարզելու՝ արդյո՞ք քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի էջի նյութերը դպրոցի ֆեյսբուքյան էջով կիսվելը քարոզարշավի մաս չէ։



Տնօրենը հրաժարվեց լրացուցիչ պարզաբանում տալ՝ նշելով․

«Ես ամբողջ պարզաբանումը իմ ֆեյսբուքյան էջում եմ տվել, ավելացնելու ոչինչ չունեմ։ Խնդրում եմ այլևս չանհանգստացնել։ Օգտվում եմ իմ ոչինչ չասելու իրավունքից»։

Իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ Համբարձումյանը հայտնել է, որ ինքը հանդիսանում է նաև «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ նախագահ, որը գրանցված է իր տան հասցեում։

«Որպես «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ նախագահ, 2021 թվականից համագործակցում եմ «Կամրջակ» սոցիալ բարեգործական ՀԿ նախագահ տիկին Մարիա Գորիսի հետ։ Տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր ենք կատարում Խոյ համայնքում, ու ամենակարևորը՝ այս ամենը կատարվում է «Կամրջակ» սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Շահառուները սոցիալապես անապահով ու սոցիալական ծանր վիճակում գտնվողներն են»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի հետ՝ պարզելու՝ արդյոք Գեղակերտում իրականացված օգնությունը եղե՞լ է իրենց ծրագրերից մեկը, թե՞ ոչ։ Սակայն մեր բազմաթիվ փորձերը անհաջող էին։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց