Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:34 03-11-2025

Քանի Ալիևը փոխում է Սևանի անունը, Հայաստանը չպետք է լռությամբ ընդունի իր պատմության վերաշարադրումը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ալիևը փոխեց Սևանի անունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտել է իր իրական մտադրությունները՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականության հիվանդությամբ» և, իբր, միշտ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։

Նրա խոսքով՝ «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին․ մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։

Ալիևը նաև պնդել է, որ 20-րդ դարի սկզբի ռուսական կայսերական քարտեզներում «Սևանա լիճ» գոյություն չունի, այլ՝ «Գոյչա լիճ», և որ Հայաստանի տարածքի գրեթե բոլոր տեղանուններն ունեն ադրբեջանական ծագում։

Այսպիսով, Բաքուն շարունակում է պետական մակարդակով առաջ մղել պատմության և տարածքային պատկանելիության կեղծ թեզեր՝ ձևավորելով Հայաստանի նկատմամբ հերթական պահանջների հիմքը։

Փաստորեն, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը ձևակերպում է նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ։

Տպավորությունն այնպիսին է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացը ոչ թե հակամարտության կարգավորման փորձ էր, այլ նախընտրական դադար՝ Փաշինյանի համար։

Ալիևը հստակ հասկացնում է, որ այդ «դադարի» գինը վճարվելու է հետընտրական փուլում՝ քաղաքական կամ տարածքային զիջումների տեսքով։

Նրա այս հռետորաբանությունը բացահայտում է այն, ինչ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղություն․ իրականում դա պարզապես ժամանակավոր կոմֆորտ է, որը հետագայում կվերածվի նոր պարտավորությունների։

Ո՞րն է Ալիևի խոսքի ենթատեքստը:

Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն անցնում է ռազմական ճնշումից դեպի ժողովրդագրական էքսպանսիա։

Երբ նա ասում է՝ «կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», խոսքը խաղաղության մասին չէ, այլ՝ ներթափանցման նոր ձևերի։

Սա հին ռազմավարության նոր փուլն է՝ առանց զենքի, բայց նույն նպատակով․
Հայաստանի ինքնիշխանության աստիճանական թուլացում՝ տեղեկատվական, հոգեբանական և քաղաքական մեթոդներով։

Ալիևի այս հայտարարությունը պատահական չէ․ այն հստակ քաղաքական ազդանշան է՝

1️⃣ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից,

2️⃣ պարզապես փոխել է գործիքը՝ զենքի փոխարեն օգտագործելով պատմությունն ու քարտեզը,

3️⃣ Ադրբեջանը սպասում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների հերթական փուլին՝ նոր զիջումներ պարտադրելու համար։

Այս պայմաններում Փաշինյանի խոսքը «խաղաղության հաստատման» մասին հնչում է ոչ թե որպես իրատեսական գնահատական, այլ՝ որպես քաղաքական ինքնախաբեություն։

Քանի դեռ Ալիևը փոխում է Սևանի անունը, Հայաստանը չպետք է լռությամբ ընդունի իր պատմության վերաշարադրումը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը