copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:45 30-06-2025

Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետաքրքրական է, որ ընթացող զարգացումների ֆոնին Իլհամ Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին։ Այդ պաշտոնը զբաղեցնող Բեյլար Էյյուբովը նշանակվել է պետության ղեկավարի քարտուղարության ղեկավար։

Նախագահի անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել Ֆարիդ Ասկերովը՝ ով մինչ այսօր եղել է ծառայության ղեկավարի տեղակալը։

Նշեմ, որ 2003 թվականի հունիսի 2-ին Բեյլար Էյյուբովը նշանակվել էր Ադրբեջանի Հանրապետության Պետական անվտանգության հատուկ ծառայության առաջին փոխտնօրեն՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի անվտանգության ծառայության ղեկավար։

2020 թվականի մարտի 16-ին Իլհամ Ալիևի հրամանագրով նա կրկին նշանակվել է Նախագահի անվտանգության ծառայության ղեկավար։ Այսինքն՝ այդ պաշտոնը նա զբաղեցրել է 22 տարի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին