Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:12 26-10-2025

Տարածքային հարցը քննարկվում է․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով, և Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաև այլ ղեկավարների հետ։

Լավրովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների Ռուսաստանի պայմանները ներառում են քննարկում տարածքային հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ Դոնբասի տարածքների, որոնք վերահսկվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի վերաբերյալ։

«Այս ամենը քննարկվում է տարբեր ձևաչափերով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար անդրադարձել է այս հարցին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և բոլոր նրանց հետ հանդիպումների ժամանակ, ովքեր հետաքրքրված են Ռուսաստանի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու հարցով։ Նրանք միշտ հնարավորություն ունեն գալ և քննարկել իրենց շահերը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան