copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:29 03-05-2021

ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը

Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է վարչապետի ընտրության հարցը։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Նրան Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․ - «Վարչապետի կողմից վարած բանակցությունների արդյունքում նախագահի, ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սուն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների անցկացման համար ներկա օրենսդրությունը սահմանում է ընդամենը մեկ տարբերակ, այն է Ազգային ժողովի արձակումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում, այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը», - հայտարարեց Մակունցը։

Նրան հարցեր տալու համար հերթագրվողներ չեղան։

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում հայտարարեց՝ շահարկումներ կան, թե ինչ-որ ուժեր երկրորդ փուլում այլ սցենար են ուզում զարգացնել և թեկնածու առաջադրել։ «Եթե փորձեր լինեն պայմանավորվածությունների խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։ Հույս ունեմ, որ այդպիսի փորձեր չեն արվի», - հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընթացակարգերը պահպանելու համար ինքը երկու անգամ կառաջադրվի վարչապետի թեկնածու։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցնում են՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել