Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:18 23-10-2025

Ասում ա՝ «Наталья Семеоновна, я скажу своё мужское слово». Բա ասեիք՝ Երասխ-Սադարակը պիտի կառուցվի

«Քանի դեռ Երասխ-Սադարակ ճանապարհահատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է: Ասում են՝ «Թրամփի ուղի», մեր շրջափակումը ճեղքվեց: Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց է մտնում Հայաստան: Այդ Երասխ-Սադարակը պետք է կառուցվի»,- ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բա ապաշրջափակումից եք խոսում: Բա ասեիք՝ այս ամբողջի մեջ միացրեք նաև Երասխ-Սադարակը: Դրա համար «Թրամփի ուղի»-ն պետք է ներառեր ոչ թե 42կմ-ը, այլ ամբողջ ճանապարհը՝ դուրս գալով մինչև Երասխ»,- հավելել է պատգամավորը: