copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:19 22-10-2025

«Շողակաթի» դեմ պայքարը պայքար է ազգային արժեքների դեմ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Այն, ինչ կատարվում է այսօր, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և խոսքի ազատության հիմնարար իրավունքին։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու իշխանությունների ցանկությունն ու որոշումը բոլորիս համար արդեն շատ ակնհայտ է։

Քանի որ իշնանությունները արդեն նեղություն էլ չեն քաշում ու չեն էլ փորձում թաքցնել իրենց իրական մտադրություններն ու նպատակները։

Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ քվեարկությամբ։

ԱԺ-ում ընթացող քննարկումներից ու քվեարկությունից ակնհայտ է դառնում, որ օրինագիծը ոչ թե համակարգային բարեփոխում է, այլ հերթական քաղաքական հաշվեհարդարի փորձ։

Մեզ համար անընդունելի է այս իրավիճակային և քաղաքական միջամտությունը, որը վտանգում է Հայաստանում խոսքի ազատությունը, հանրային հեռարձակողների բազմազանությունն ու ազատ մամուլի ինստիտուտը։
«Շողակաթի» դեմ պայքարը, մեծ հաշվով, պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ։

Միաժամանակ սա Հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլացնելու, եկեղեցականների դեմ քաղաքական արշավը նոր փուլ տեղափոխելու և երկրում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ճնշումների նոր ալիք սկսելու պարզունակ փորձ է։

Անընդունելի է, որ մեր երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու և իրենց իրական պարտականությունները կատարելու փոխարեն, գործող իշխանությունները շարունակում են զբաղվել քաղաքական հաշվեհարդարներով և ազատ մտածողության դեմ պայքարով։

Ամենաթողության ու քաոսի վերջը մոտ է»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել