Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները շաբաթ օրը՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն, որսացել և ոչնչացրել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու սարքերը չեզոքացվել են Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի երկնքում։