copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:49 22-06-2023

Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆելսբուքյան իր էջում գրել է․ «Իհարկե, Երևանում առկա բազմաթիվ առաջնային խնդիրների կողքին, մեգանախագծերը որոշ մարդկանց թվում են ոչ կարևոր։ Բայց հենց նման նախագծերն են նաև Երևանը դարձրել հզոր մայրաքաղաք։

Պատկերացնու՞մ եք, եթե ժամանակին չկարևորվեր Մարզահամերգային համալիրի կամ Օպերայի շենքի կառուցումը։

Երևանի Հանրապետական մարզադաշտը կառուցվել է 1935թ․, որը սակայն 1965թ․՝ սրանից մոտ 60 տարի առաջ, այդ ժամանակվա իշխանությունների կողմից համարվեց մեր քաղաքին «չսազող», մեր նպատակների համար «փոքր» մարզադաշտ, և սկսվեցին Հրազդան մարզադաշտի շինարարական աշխատանքները։

Ես հավատում եմ այն մտքին, որ Արարատի չեմպիոնության մեջ մեծ դեր է խաղացել Հրազդան մարզադաշտը՝ այդ ժամանակ աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկը, որի այժմյան ճակատագիրը ուղղակի հերթական խայտառությունն է։

Եվ ահա, սպորտի զարգացող աշխարհում, Երևանն աշխարհին ներկայանում է 60 տարի առաջ արդեն մեզ «չսազող» մարզադաշտով, ընդ որում, հանդիսականների ավելի փոքր քանակով՝ ընդամենը 16,000:

Իսկ զուգահեռ իրականությունում, չնայած որ Հ1-յան Հայաստանում «աննախադեպ» տեմպերով զարգանում է մեր երկիրը, Վրաստանում է անցկացվում Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մի քանի տարի առաջ էլ անցկացվել է Եվրոպայի սուպերգավաթը։

Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց վայելել մեր ֆուտբոլիստների հաղթանակները, այլ նաև անցկացնել միջազգային մրցաշարեր, եվրոգավաթների եզրափակիչ հանդիպումներ։

ՈՒժեղ լինելու մեր հանրահռչակումը պետք է իրականացվի բոլոր ոլորտներում։

ՈՒժեղ Երևան, հզոր Հայաստան կառուցելն այլընտրանք չունի»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել