Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:47 20-10-2025

Մենք տեսանք գործող վարչախմբի պարագլխի կողմից անմիջական քաղաքական պատվեր ԱԺ ամբիոնից. Չալաբյան

Տեսել ենք հետևյալը. նախ՝ գործող վարչախմբի պարագլխի կողմից անմիջական քաղաքական պատվեր Ազգային ժողովի ամբիոնից, երկրորդը՝ տեսել ենք, թե ինչպես վարչախմբի տարբեր խոսնակներ, պատգամավորներ էդ պատվերից հետո միանում են, սկսում են միանգամից սպառնալիքներ տեղալ Գյումրու քաղաքապետի հասցեին: Մենք այսօր տեսել ենք ոստիկանական բռնությունը ակնհայտորեն:

Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հավաքված լրագրողներին ասաց «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Չալաբյանը:

«Ես կարծում եմ, որ վարչախումբը էսպիսի գործողություններով փորձարկում ա ընտրությունների նախապատրաստությունը: Ես համոզված եմ, որ վարչախումբը գիտի, որ ինքն ընտրություններում պարտվելու ա, և փորձելու ա ընտրությունների պարտությունը չեզոքացնի բռնության միջոցով»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան