Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:24 19-10-2025

Մենք առաջարկում ենք փոխել հակահայկական մթնոլորտը, անաստվածությունն ու թշնամությունը. Գրիշա Հարությունյան

Էջմիածնում կայացած «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ կուսակցության Վաղարշապատի ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը ներկայացրեց կուսակցության հիմնական նպատակներն ու ծրագրային դրույթները՝ ընդգծելով, որ Վաղարշապատում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունները ունեն համապետական նշանակություն։

«Մեր «Մայր Հայաստան» կուսակցությունը խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալ ստեղծել Հայաստանի Հանրապետության ամբողջ իշխանության ձևավորման համար։ Մենք հանձնառու ենք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն օրվա իշխանությունների և Ադրբեջանի աճող ոտնձգություններից»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ իրենց նախաձեռնած ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն եկեղեցու, ստացել է հազարավոր էջմիածնեցիների աջակցություն։

«Մեր նվազագույն խնդիրը այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկելն է, առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը»,- ընդգծեց նա։

Գրիշա Հարությունյանը խոսեց նաև Վաղարշապատի զարգացման իր տեսլականի մասին՝ շեշտելով քաղաքի տուրիստական ներուժը․ «Վաղարշապատի կենտրոնը՝ Էջմիածինը, մեր համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, որն ունի ներուժ՝ դառնալու տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կենտրոններից մեկը՝ Վատիկանի օրինակով։ Մայր տաճար, աթոռանիստ քաղաք, մշակութային հզոր ժառանգություն, մայրաքաղաքին և Զվարթնոց օդանավակայանին մոտ լինելը՝ այս ամենը հնարավորություն է տալիս Էջմիածինը ներկայացնել միջազգային մակարդակով։ Մեր թիմը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ քաղաքը լայնորեն գովազդելու և տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար»։

Նրա խոսքով՝ այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի օրենսդրական ու կառավարման փոփոխություններ․

«Մայր Հայաստանը պարտավորվում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հասնել այդ փոփոխություններին։ Սիրելի վաղարշապատեցիներ, քաղաքացիական պայմանագիրն ու դրանց կցվածները պետք է մերժել՝ նոր, արդյունավետ իշխանություն ձևավորելու համար։ Իշխանությունը ժողովուրդն է ձևավորում, և ամեն մեկը պետք է հասկանա, որ իր ընտրությամբ է որոշվում մեր համայնքի ու մեր երկրի ապագան»։

Հարությունյանը կոչ արեց ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին․ «Մենք առաջարկում ենք միասին փոխել ստեղծված հակահայկական մթնոլորտը, անարդյունավետ կառավարումը, անաստվածությունն ու թշնամությունը։ Միացեք, որպեսզի մերժենք սուտը, կեղծիքը և ատելությունը, և միասին զարգացնենք մեր սուրբ Էջմիածինը, մեր սիրելի Վաղարշապատը և մեր երկիրը։ Սիրելի ընտրող, «Մայր Հայաստանը» քեզ կոչ է անում միանալ մեր պայքարին՝ միացիր, որ փոխենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով