copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:53 18-10-2025

Մեր երկրում այլևս չպետք է լինեն քաղբանտարկյալներ․ սա մի բան է, որ պետք է անենք և անելու ենք՝ մեր ձևով. Վարդևանյան

Մենք պետք է փոխենք այս իրավիճակը և միասնաբար ասենք այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ: Ասենք՝ այո,՛ ես իմ Սրբազանների պահապանն եմ, ես ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ: Այս մասին «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Վերջին յոթ տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներով քաղբանտարկյալների պաշտպանություն եմ իրականացրել և իրականացնում եմ: Ես տեսել և տեսնում եմ անարդարությունը: Իմ երազանքն է, որ մեր Հայաստանում, մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղբանտարկյալներ:

Սա մեծ երազանք չէ, սա մի բան է, որ պետք է անենք և անելու ենք՝ մեր ձևով»,-նշեց նա:

Նա հավելեց, որ կհաղթեն անարդարությունը, որովհետև ինչքան էլ դժվար լինի՝ արդարությունը միշտ էլ հաղթում է, իրավունքը՝ գերակայում:

Հանրահավաքի մասնակիցները ելույթի ընթացքում փաստաբանի հետ վանկարկեցին՝ «Մեր ձևով», «ազատություն», «պայքար»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով