Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:35 10-10-2025

Ինչպե՞ս հաղթել սրիկային. պետք է ամենօրյա աշխատանք հանրության շերտերի հետ. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Ինչպես հաղթել՞

Քաղաքական անցուդարձը պայթում է կուսակցական ժխորից, գաղտնի, բացահայտ ափաշկարա ձևավորումներ են ընթանում և բոլորը պատրաստվում են ընտրությունների։

Նույնիսկ ռեյտինգ չունեցող քաղաքական խմբերը փորձում են միավորվել էլի ռեյտինգից զուրկ մնացած դերակատարների հետ, հավանաբար այն հույսով, որ միավորումը խմբակային թերապիա կլինի և ընդհանուր ուժերով վարկանիշային քարը կպոկեն գետնից։

Հանդիպումներ, քննարկումներ, մուննաթ, վստահություն, կասկած և գրեթե ամեն ինչ կա այդ ժխորի մեջ, բայց ռեյտինգի աճ ինչպես չկար, այնպես էլ չկա։ Ինչն է պատճառը՞։ Պատճառը նույնիսկ ծուլությունը չէ։ Որքան զարմանալի չհնչի, բայց այդ քաղաքական դերակատարները ջանք թափում են և ավելի մեծ ջանքերով գնում են սխալ ուղղությամբ։

Նրանք Հայաստանի գլխավոր դավաճանի հետ փորձում են դասական ստերիլ եղանակներով պայքարել և որոշակիորեն խրվել են նրան անձնական բնույթի վիրավորանքների հղելու ցեխի մեջ, և դա, այն դեպքում, երբ այդ թշվառ դավաճանի համար այդ կսմիթները զրո են։

Նա անխոնջ աշխատում է, փորձում է հանրության տարբեր շերտերի հետ դիալոգ սկսել։ Մի օր նա թատրոնի թեմայի մեջ է, մյուս օրը երեխաների հետ, հաջորդ օրը նա երթևեկության հարցի մեջ է, մի երկու օր առաջ էլ блатной երաժշտություն էր իբր լսում։

Սրիկան դիվային ժպիտով փորձում է հանրության զարկերակը, ամեն օր փորձարկում նոր մուտք նոր դերի, նոր հագուստի մեջ։ Հանրության բազմաթիվ շերտերից նա պարզապես կախվում է եղունգներով։

Իսկ ընդդիմադիր դաշտը գնում է դաշինքներ ձևավորելով անհույս ճանապարհով։ Ինչ պետք է անել սրիկային հաղթելու համար՞։ Պետք է ամենօրյա աշխատանք հանրության շերտերի հետ։

Բառացիորեն յուրաքանչյուր շերտի հետ պետք է ստեղծել կոմունիկացիա։ Մնացած խնդիրների մասին չեմ գրում, հասկանալի պատճառով։ Գրառումներիցս րոպենեի ընթացքում copy paste անունով տիպերը նույն տեքստով ընկնում են ոտնատակ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին