Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 10-10-2025

Նիկոլը չի վերընտրվի․ իր նման տգետը իրավունք չունի վարչապետի «պոստում» լինի․ հարցում

2026-ին Հայաստանում խորհրդարանակն ընտրություններ են։ Կան կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքան է ընկել, որ նրան չի հաջողվի վերարտադրվել 2026-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով, սակայն ընդդիմադիր դաշտում այս հարցում ոչ բոլորն են համակարծիք։ Շատ են տեսակետները, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրություններով հաղթել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 2026-ին կվերընտրվի՞»։

Հարցվածների մեծ մասը նշեց՝ չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի 2026-ին, որոշներն էլ ասացին, որ նա չի վերընտրվի, քանի որ ոչ մի լավ բան չի արել։

«Ոչ, չեմ ցանկանում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ լավ կլինի՝ Նիկոլ Փաշինյանը չընտրվի։ «Չեմ կարող ասել, բայց լավ կլիներ, որ չընտրվեր, որովհետև ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Ո՛չ աշխատավարձն ա բարձրանում, ո՛չ թոշակ, դպրոցների վիճակը։ Շատ դժգոհ ենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նա իրավունք չունի վարչապետ լինելու։ «Ոչ, չի վերընտրվի, որովհետև իր նման տգետը իրավունք չունի լինի էդ «պոստում»»,- ասաց նա։

«Ոչ, ինքը շատ սխալ բաներ ա արել։ Ես չեմ ուզում, որ թուրքերը լցվեն Հայաստան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը