copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:39 09-10-2025

Շուտով կմեկնարկեն ուղիղ չվերթներ դեպի Մադրիդ՝ մատչելի գներով. Ավինյան

Մենք դիրքավորում ենք Երևանը որպես տարածաշրջանի ամենահարաճուն զարգացող մշակութային վայրերից մեկը։ Դրա մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք ընդլայնել ենք Ryanair-ի և Wizz Air-ի հետ ուղիղ չվերթները և ավելացնում ենք նոր երթուղիներ դեպի Նեապոլ, իսկ շուտով՝ Մադրիդ, ինչը քաղաքն ավելի մատչելի էդարձնում»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Երևանի գինու օրերը տարեկան գրավում են ավելի քան 120 հազար այցելու։

«Երևանի բալետի փառատոնը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնը քաղաքին բերում են համաշխարհային ճանաչում՝ հյուրընկալելով հայտնի մշակութային գործիչների։ Այս տարի Մեծ և Մարիինյան թատրոններում բացօթյա ներկայացումները քաղաքը վերածեցին համաշխարհային մակարդակի ասպարեզի։ Ջազ փառատոնը դարձել է նաև սիրված վայր թե՛ տեղացիների, թե՛ այցելուների համար։

«Կոնդում և Կասկադում ներդրումների շնորհիվ, ինչպես նաև ծաղկող սննդի և գինու կյանքում Երևանը արագորեն նրբագեղ և հյուրընկալ վայր է դառնում»,- հավելել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն