copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 20-09-2023

Դեպի ՀՀ որոշ չվերթներ հետաձգվում են, Հայաստան մուտք են գործում ցամաքային ճանապարհով

Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հայերը, որոնք տոմս են ունեցել ինչ-որ երկրից Հայաստան մեկնելու ու ստիպված անցել են Թուրքիայով, բոլորին պահել են Ստամբուլի օդանավակայանում։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հետաձգվում են որոշ չվերթեր, եղել է, որ տոմսերը փոխել են, մուտքն էլ իրականացվել է Վրաստանով՝ ցամաքային ճանապարհով։

«Ընդհանուր առմամբ թռիչքները հետաձգվում են կամ չեղարկվում։ Երեկ երեկոյան պետք է Վենետիկ թռչեի, հետաձգեցին այսօր 18:30։ Գուցե էլի չեղարկեն կամ հետաձգեն, չգիտեմ։ Եթե չեղարկեն՝ պետք է Քութաիսի գնամ կամ էլ եվրոպական երկիր ու նոր Վենետիկ»,- նշեց քաղաքացիներից մեկը։



«Զվարթնոց» օդանավակայանից էլ հայտնեցին, որ բոլոր հետաձգվող կամ չեղարկվող չվերթերի վերաբերյալ տեղեկությունն անընդհատ թարմացվում է ու այդ մասին կարող են տեղելանալ պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ այս պահին չեղարկվել է 14։00-ին Սոչի-Երևան, Լառնակա-Երևան չվերթը։ Իսկ Ստամբուլից Երևան մեկ ինքնաթիռ ժամանել է կեսգիշերին՝ 00։40-ին, մյուսի ժամանումը սպասվում է օրվա ընթացքում։ Հռոմի դեպքում խորհուրդ են տվել քաղաքացիներին՝ դիմել ավիաընկերությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ