copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 09:30 08-10-2025

Բոլորի ուղեղներում Արցախը հայկական պահող 4 սյուները

Այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, նախ եղել է գաղափար, միտք, երազանք, նպատակ։ «Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»,- հոկտեմբերի 7-ին լրագրողերի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպե՞ս ուղեղների մեջ պահել Արցախը հայկական։

Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանում» Արցախը չկա։ Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներ կան, որոնց լուծման համար աջակցություն է խնդրում ԵՄ գործընկերներից։ Իսկ գրքաննության հայցեակարգի ընդունումից հետո պետական աջակցությունից կզրկվեն Արցախի մասին գրողը, երգողը, նկարողը։

Հետևապես՝ Արցախը մարդկանց ուղեղներում հայկական պահելը հնարավոր է քաղհասարակության, քաղաքական, գիտական և մշակութային համայնքների ջանքերով։

Կուսակցությունները կարող են հանրային երկխոսություն կազմակերպել, ներկայացնելով Արցախն ազատագրելու և Հայաստանին միացնելու, Արցախը հայկական պահելու իրենց ծրագրերը։ Կարող են նաև բանավեճեր կազմակերպել էապես տարբերվող ծրագրեր ներկայացնողների միջև։

Գիտնականները կարող են հետազոտություներ ներկայացնել, թե օբյեկտիվ, սուբյեկտիվ, ներքին, արտաքին, ժամանակային, աշխարհաքաղաքական ինչ գործոններ կարող են նպաստել Արցախը վերստին ազատագրելուն, Հայաստանին միացնելուն, Արցախը հայկական պահելուն։ Նրանց միջև ևս կարելի է բանավեճեր կազմակերպել, հնարավորություն ընձեռելով հանրամատչելի պարզաբանել իրենց գիտական վերլուծությունները։

Մեծ ազդեցությունը կարող են ունենալ հայկական Արցախի մասին արվեստի ստեղծագործությունները՝ երգերը, ֆիլմերը, նկարները և այլն։ Նրանց շնորհիվ Արցախը հայկական կմնա ոչ միայն ուղեղներում, այլև սրտերում։ Օրինակ՝ կարող են գրական, երաժշտական, թատերական մրցույթներ, մրցանակաբաշխություններ կազմակերպել հայկական Արցախի մասին, որոնց կարող են ներգրավել ոչ միայն հայ, այլև օտարազգի ստեղծագործողներին։

Ավելի մեծ ազդեցություն կունենան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կազմակերպելով հասարակական ցույցեր Արցախ հայերի վերադարձի իրավունքի թեմայով։ Բնապահպանները կարող են Արցախին նվիրված ծառատունկներ կազմակերպել։ Իրավապաշտպաները արցախցիների գույքային իրավունքների պաշտպանության հայցեր կարող են ներկայացնել միջազգային ատյաններ և այլն։

Պարզ ասած՝ Արցախը ժողովրդի ուղեղում հայկական պահող 4 սյուներն են քաղաքական ուժերը, գիտնակաները, մշակույթի գործիչները, քաղհասարակության ակտիվը։ Նրանց համատեղ ջանքերով հնարավոր կլինի մի օր իրականում վերստին ազատագրել մեր Արցախը, միավորել Հայաստանին։ Եվ այն, ինչն այսօր երազանք է, վաղը կիրականանա։ Կարևորը՝ երազանքին չդավաճանելն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին