copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:35 06-10-2025

Երեխաները ենթագիտակցորեն Մասիս սար ու ցեղապանություն են նկարում, քանի որ լուռ նրանց են փոխանցվում հարազատների ապրումները. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սահմանամերձ Չորաթան գյուղում եղել եմ տարիներ առաջ, երբ թշնամու կրակոցից զոհված զինծառայողների մասին պատմություններն էինք լուսաբանում։

Այցելել ենք մի քանի ընտանիքներ, որոնք իրենց զոհված որդիների պատմություններին զուգահեռ՝ հիշում էին ադրբեջանցիների կողմից առևանգված և սպանված իրենց հարազատների մասին։

Նրանցից մեկն, օրինակ, պատմում էր, որ առևանգելուց օրեր անց վեադարձրել են խոշտանգված ու դաժանորեն սպանված եղբոր մարմինը։

Մենք նրանց չենք հարցրել, բայց նրանք պատմում էին։ Այդ պատմությունները չեն մոռացվում, որովհետև իրական են և թարմ։ Մարդկանց մեջ այսօր էլ առկա են այդ վախերն ու տագնապները։

Երեխաները ենթագիտակցորեն Մասիս սար ու ցեղապանություն են նկարում, քանի որ լուռ նրանց է փոխանցվում հարազատների ապրումները։ Սա է մարդկայինը»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է