Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 00:30 05-10-2025

«Հայ Սուպերսթար-6» նախագծի հաղթողն Արեգ Գալստյանն է

«Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծի 6-րդ եթերաշրջանի հաղթողը Արեգ Գալստյանն է։

Հաղթողը որոշվել է բացառապես հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։

Նշենք, որ հաղթողի անունը հայտնի է դարձել հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան՝ Մարզահամերգային համալիրում կայացած համերգի ժամանակ։

Համերգը դեռևս հեռուստատեսությամբ չի հեռարձակվել, սակայն մասնակիցների ինստագրամյան էջերում հրապարակվել են կարճ տեսանյութեր, որոնցից մեկում էլ հնչում է հաղթողի անունը։

Եզրափակչում Արեգի հետ հաղթանակի համար պայքարում էին Մինասը և Մարիամ Ավոյանը։