copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 00:07 02-10-2025

Օգոստոսից հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը դեռևս որևէ տեղեկություն չունի նրանից. «Փաստինֆո»

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը դեռևս որևէ տեղեկություն չունի դեռ օգոստոսի սկզբից հացադուլի մեջ գտնվող Վիգենից. այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը։

«Ընտանիքն ակնկալում է, որ առաջիկա օրերին Վիգենը կզանգահարի և նրանից որևէ տեղեկություն հնարավոր կլինի ստանալ»,- հավելել է իրավաբանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենք նամակ են հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ացելել ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Էուլջեքջյանին, սակայն ոչ միայն պատասխան չեն ստացել, այլև մամուլից որևէ տեղեկություն չունեն ՄԻՊ-ի այցելության մասին։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ անակնկալ զանգ են ստացել Վիգերից, որի ընթացքում հայ գերին հայտնել էր, որ արդեն 20 օր հացադուլի մեջ է։ Դրանից հետո որևէ տեղեկություն ընտանիքը նրանից չի ունեցել։

Սա Էուլջեքջյանի ձեռնարկած առնվազն երրորդ հացադուլն է վերջին տարիներին։ 2023 թվականին նա 24 օր հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ իր գերեվարողները հրաժարվել էին թույլ տալ նրան կնոջ հետ խոսել արաբերեն՝ պնդելով, որ նա փոխարենը խոսի հայերեն՝ մի լեզվով, որը կինը չի հասկանում։

Այս տարվա մայիսին նա երկշաբաթյա հացադուլ հայտարարեց, քանի որ նրան ընդհանրապես թույլ չտվեցին զանգահարել կնոջը։ Դրանից հետո նրան թույլատրվեց զանգահարել կնոջը ամիսը մեկ անգամ։

Հունիսին նրա հեռախոսազանգը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր էր դարձել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին