Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:35 25-09-2025

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը սոցցանցի իր էջում հայտնել է.

«Մեծ պատիվ է Կապանի կենտրոնում հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Նորին Գերազանցություն Էնդրյու Թըրներին և նրան ներկայացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունը Հայաստանի հարավում:

Կանադան առաջին իսկ օրերից աջակցել է դիտորդական առաքելությանը՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն։ Ներկայումս առաքելության կազմում գործում է մեկ կանադացի խորհրդատու»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված