Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:56 10-07-2026

ՊԵԿ աշխատակիցը արջի բնական մորթի է վաճառում (լուսանկարներ)

Երեկ Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում ամբողջական արջի բնական մորթու լուսանկարներ տարածեց՝ հայտարարելով, որ այն վաճառում է:



Օգտատիրոջ էջում նշված է, որ նա աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում:



Մեկնաբանություններում օգտատերերի մի մասը հետաքրքրություն է ցուցաբերել, մյուս մասը հետաքրքրվել, թե որտեղի՞ց են որսացել արջին, ոմանք էլ հիշել են Ծառուկյանի տնից առգրավված կենդանիների մորթիներն ու խրտվիլակները:



Այստեղ հարց է առաջանում. եթե օգտատերն իսկապես ՊԵԿ աշխատակից է, ապա որտեղի՞ց է ձեռք բերել արջի մորթին: Կարելի՞ է այս դեպքում ենթադրել, որ բնական արջի մորթին հենց Գագիկ Ծառուկյանի տնից առգրավված մորթիներից մեկն է:

Նշենք, որ օգտատերն այսօր արդեն հեռացրել է հրապարակումը իր էջից:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի