copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:05 18-06-2024

«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարին

«ՀայաՔվե»-ից հայտնում են․

«Այսօր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին:

Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո»: