Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:46 10-07-2026

Բարի գալուստ, իմ ամենամեծ երջանկություն. բլոգեր Քրիստինեի առաջնեկն է լույս աշխարհ եկել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ինստագրամյան հարթակում մեծ ճանաչում ունեցող բլոգեր Քրիստինեի կյանքի ամենակարևոր ու երջանիկ իրադարձությունն է տեղի ունեցել։ Նա մայրացել է՝ լույս աշխարհ բերելով իր առաջին որդուն։

Այս նորությամբ բլոգերը սիրով կիսվել է իր հազարավոր հետևորդների հետ՝ հրապարակելով հիվանդանոցից մի տեսանյութ, որտեղ ամփոփված է ծննդաբերության ողջ ընթացքն ու փոքրիկի հայտնվելու երջանիկ ակնթարթները։ Հրապարակված հոլովակին կից Քրիստինեն թողել է մի մակագրություն, որտեղ արտահայտել է իր ողջ սերն ու երախտագիտությունը.

«Այսօր ծնվեց իմ հրաշքը։ Շնորհակալ եմ Աստծուն այս անսահման օրհնության համար։ Բարի գալուստ, իմ կյանք, իմ ամենամեծ երջանկություն »,- գրել է նա։

Բլոգերը չի մոռացել նաև այն մասնագետներին, ովքեր այս պատասխանատու ճանապարհին եղել են իր կողքին և օգնել են, որպեսզի որդին ապահով լույս աշխարհ գա.

«Այս կարևոր ու հիշարժան օրը ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»,- նշել է նա։

Երկրպագուներն ու գործընկերները շտապում են շնորհավորել Քրիստինեին՝ փոքրիկին մաղթելով անհոգ ու առողջ մանկություն, իսկ ծնողներին՝ անսահման բերկրանք։


Ամենից շատ դիտված