Կոկորդիլոսներին Գագիկ Ծառուկյանի տնից տեղափոխելիս դրանցից մեկը շարժվել է և կպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցի հոնքին։ Աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, թեթև քերծվածք է ունեցել, նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։ «Հոշոտել, ուտել, կծել…իրականությանը չի համապատասխանում»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։
Այս մասին Երևանի քաղաքապետարանից հայտնել են «Արմենպրես»-ին:
«Հոշոտել, ուտել, կծել…իրականությանը չի համապատասխանում»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեն առգրավել և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ է տվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող 9 կոկորդիլոսի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն առգրավել և Կենդանաբանական այգուն ի պահ էր հանձնել 3 առյուծ և 4 վագր, առյուծներից մեկը քնեցումից հետո չէր արթնացել ու անկել էր։