Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:45 24-09-2025

Մեր երկրում նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը. Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են։

Մեր երկրում, ցավոք, նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։

Հաշվի առնելով հրապարակումներն այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:

Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում՝ երեխաները։

Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։

Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանութան հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում՝ բռնությամբ ուղեկցվող հանցանքների քննության ընթացքը և արդյունքները: Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում:

Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վոլոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների [անպատիժ] թիրախավորում:

Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան