copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:19 17-09-2025

Ընդդիմությունն ամեն ինչից խոսում է՝ բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Տեր Արամ քահանա Ասատրյանի ու Մկրտիչ Արզումանյանի՝ վերջին շրջանում ի ցույց դրված իշխանահաճո վարքագիծը պատահականություն չէ։ Դա հասարակական ավելի լայն շերտերում դրսևորվող գործընթացի արտահայտություն է. տեսնելով, որ իշխանությունն ուժեղանում է, վստահ քայլերով գնում դեպի ընտրություններ՝ մարդիկ սկսում են պատրաստվել ապագա իրողություններին։

Գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ է կատարվում։ Գնացեք և տեսեք, թե որքան մարդ է սկսել ՔՊ-ի օգտին աշխատել՝ հուսալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց էլ մի բան բաժին կհասնի։

Նիկոլը լավ գիտի, թե ինչ է անում։ Իմացածն էլ լավ է անում։

Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ Ամեն ինչով՝ բացի Նիկոլին իշխանազրկելուց։ Թողնես օրերով ու շաբաթներով Մկոյին կքննադատեն ու խայտառակեն, հետո Տեր Արամին, հետո մեկ ուրիշի։ Քիչ առաջ էլ տեսա, որ ուրախության նոր առիթ ենք ստացել՝ ինչ-որ մեկին արձակուրդ են ուղարկել… Հրաշալի։ Ընդդիմության բացարձակ մեծամասնությունն ամեն ինչից խոսում է, բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից։

Մինչդեռ, այսօրվա միակ, կրկնում եմ՝ ՄԻԱԿ թեման պետք է իմպիչմենտը լիներ։ Պետք է սպասվող խորհրդարանական լսումները լինեին, դրան հետևող հնարավոր զարգացումները։ Մնացած բոլոր թեմաները պետք է տեղավորվեն և/կամ բխեցվեն այս գլխավոր օրակարգի տրամաբանությունից։ Ի՞նչ Մկո, ի՞նչ Տեր Արամ… Ինչի՞ մասին եք ամբողջ օրը խոսում, հարգելի գործընկերներ։

Հասկանում եմ՝ կոմֆորմիստ հոգևորականին ու դերասանին հեշտ է խայտառակելը, նրանց ֆոնին ակտիվ ու սկզբունքային գործիչ լինելը (կներեք, որ ստիպված եմ այսպես ասել), բայց եկեք խոստովանենք, որ դա էլ է փախուստի ձև։ Իրական պայքարից փախուստի ձև։ Փոխանակ Նիկոլի դեմ գործենք (այդ թվում և ես), հաճախ նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։

Ի դեպ, հետաքրքիր է՝ Տեր Արամը կարգալույծ կարվի, թե՞ ոչ։ Չնայած՝ մինչ օրս եթե դեռ եկեղեցում է, արդեն իսկ շատ բան է պարզ»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին