copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 23:06 06-09-2025

Սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվեց Եղվարդի խճուղում

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Եղվարդի խճուղում հայտնաբերվել և ձերբակալվել է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի 34-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»։

Ամենից շատ դիտված