Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:00 27-08-2025

Ես ամեն ինչ գիտեմ, Սերժ Սարգսյանի բացահայտումներն ինձ պետք չեն․ հարցում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018-ի մասին ինքն այլևս չի խոսելու։ «2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, համբերությամբ լցվեք, մի անգամ կխոսեմ՝ ուղիղ եթերում»,- ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը 2018 թվականին կարծես ներկայիս իշխանությունների կողքին էր կանգնած, Սերժ Սարգսյանն ասաց․ «Ես սատարում եմ Սամվել Կարապետյանին, ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ 2018 թվականին Սամվել Կարապետյանն աջակցում էր իշխանություններին։ Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականի իրադարձություններին, ես արդեն 2 անգամ հայտարարել եմ, որ 2018-ի մասին այլևս չեմ խոսելու, խոսելու եմ մեկ անգամ՝ ուղիղ եթերում, լցվեք համբերությամբ և կստանաք ձեր հարցերի պատասխանները»,- նշեց Սարգսյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սերժ Սարգսյանը խոստանում է 2018 թվականի մասին բացահայտումներ անել։ Դուք սպասո՞ւմ եք դրանց»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի սպասում Սերժ Սարգսյանի բացահայտումներին, որոշներն էլ դժվարացան նշել, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը։ «Չէ, չեմ սպասում, որովհետև չեմ հավատում իրանց»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամեն ինչի սպասում է։ «Սպասում եմ, ամեն ինչի էլ ապասում եմ։ Չգիտեմ, թե ինչ բացահայտումներ կանի, ես հիմա էդքան էլ չեմ հետաքրքրվում, քանի որ ոչ մեկի չեմ հավատում մեր քաղաքական գործիչներից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորը ստախոս են։ «Դե եթե բացահայտումներ ա անում, թող անի։ Ես քաղաքականության մեջ ոչ մեկի չեմ հավատում, ստախոս են բոլորը»,- ասաց նա։

«Ես ամեն ինչ գիտեմ, իր ա բացահայտումները պետք չի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին