copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:45 20-08-2025

22 և 21 տարեկան անձինք ծեծի էին ենթարկել մի քաղաքացու և հափշտակել պայուսակը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 07:40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գիշերվա ժամը 04:20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուժածին, դանակահարել և հափշտակել պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները համագործակցված աշխատանքի արդյունքում ստացել են հավաստի տեղեկություն, որ ավազակությունը կատարել են Նոր Նորքի բնակիչներ՝ 22 և 21 տարեկան երիտասարդներ:

Օգոստոսի 18-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ