copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:00 19-08-2025

Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին։