Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:04 18-08-2025

Ձերբակալվել է Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար Յուսիֆ Խալիլովը

Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նա մեղադրվում է «որդուն բանակից ազատելու» համար կաշառք տալու համար։ Այս տարվա մարտին Խալիլովը բժշկին տվել է 330,000 ռուբլի՝ որդուն բանակ զորակոչելու որոշման վրա ազդելու համար։ Գումարի մի մասը փոխանցվել է միջնորդի միջոցով, իսկ մնացած 100,000 ռուբլին փոխանցվել է բժշկի բանկային քարտին։