Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 18:05 13-08-2025

Տեր-Պետրոսյանը մեղավոր է, դրա համար էլ խուսափում է խոսել․ մեր սաղ նախագահները հովիվներ են․ հարցում

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խուսափել է պատասխանել հարցին, թե ինչպես կգնահատի Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական, ինչու իզուր խոսի հռչակագիրը։

«Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որևէ դրական բան չի տեսնում, այլև, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետևանքները։

Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։ Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեև, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները և, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը», - ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը խուսափում Մեղրիի վերաբերյալ պայմանավորվածություններին գնահատական տալուց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ոչ մեկ չի լսում, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Երևի իր մեղավորությունն ամեն դեպքում զգում ա, դրա համար էլ խուսափում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորն էլ նույնը կանեին։
«Բոլորս էլ նույնը կանեինք, ճիշտ է անում։ Գիտեք ինչ Լևոն Տեր-Պետրոսյանին հաշվի չեն առնում, եթե մարդու չեն ընդունում, ինչի իզուր ասի »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`մեր նախագահներից ոչ մեկ խելացի չի եղել։
«Ես դրան չեմ ճանաչում։ Մեր պրեզիդենտներից ոչ մեկը քաղաքագետ չի էղե, սաղ հովիվներ են էկել են, նստել մեր քաղաքի վրա և կառավարում են, դրա համար էլ մենք էս օրին ենք»,- ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ