copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:33 12-08-2025

Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը՝ առնվազն երկու սերունդով

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։ Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և առանց նույնիսկ տարրական իրավունքի ստուգելու, թե ինչ է անցնում, դուք զիջում եք ձեր ինքնիշխանությունը։ Ոչ մի քաղաքական հնարք չի կարող փոխել այս իրականությունը։ Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով։ Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է։

Հայտարարությունները, թե «Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուզում էր» և թե «սա չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը», վիրավորանք են հայ ժողովրդի բանականությանը։

Պետականության ոչ մի լուրջ ընկալման մեջ հնարավոր չէ, որ օտար երկրին՝ նրա պայմաններով, տրվի անխոչընդոտ անցում քո տարածքով և դա համարվի ինքնիշխանության պահպանում։
Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք, խրված Սյունիքի սրտում։ Դա խորը վերք է, կտրած Հայաստանի մարմնի մեջ»։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին