copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 19:15 11-08-2025

Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ճամբարի մասնակիցներին։

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով՝ նախորդ տարվանից։ Ծրագրի համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

2024 թվականին ծրագրի շրջանակում Զանկայի Էրժեբեթ ճամբարին մասնակցել է ԼՂ-ից տեղահանված 8-ից 14 տարեկան 120 երեխա։ Ծրագիրը շարունակական է և նպատակ ունի ապահովել ընդհանուր առմամբ շուրջ 1000 տեղահանված երեխայի մասնակցությունն ամառային ճամբարին։

Ամենից շատ դիտված

17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին