copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:38 31-07-2025

Դպրոց փակելը առաջին հերթին ռազմավարական խնդիր է, սխալ որոշում են կայացրել. ուսուցիչ

Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղի միջնակարգ դպրոցը ևս հայտնվել է այն դպրոցների ցանկում, որը պիտի փակվի։

Նշենք, որ ԿԳՄՍ որոշման համաձայն՝ բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ: Դրանք առավելապես տարածվում են սահմանապահ գյուղերի վրա: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին: Մեղրաշատի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Լիլիթ Մխիթարյանի խոսքով` գյուղի կյանքն ապահովողը, գյուղը պահողը դպրոցն է և որտեց կա դպրոց, այդ գյուղը կունենա ապրելու և զարգանալու տենդենց։

«Դպրոցի փակվելով մենք կունենանք գյուղի լինել-չլինելու խնդիր, որովհետև երիտասարդները կմնան և կապրեն այն գյուղում, որտեղ չկա ուսում ստանալու խնդիրը։ Հետևաբար սա կբերի նրան, որ գյուղի բնակչությունը կլքեն գյուղը։ Իշխանությունը բարեփոխում ասվածը մեկնաբանում է, որ երեխաներին որակյալ կրթություն են տալու, բայց ինչ որակյալ կրթության մասին է խոսքը, եթե անգամ չկան ենթակառուցվածքներ, չկան ճանապարհներ որով երեխաները պիտի գնան։ Նախ սահմանամերձ բարձր լեռնային գյուղեր են և այստեղ ձմեռները ցրտաշունչ են, գարնանը հորդառատ անձրևներ են լինում և կա ճանապարհների խնդիր։ Արդեն իսկ ճանապարհին, մանավանդ փոքր երեխաները կարող են հոգնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ուսուցիչը։

Մխիթարյանի խոսքով`այս ամենը կբերի արտագաղթի։

«Մենք ծնողների հետ զրույցներից հասկանում ենք, որ իրենց երեխաները կողքի գյուղի դպրոց չեն գնա, այլ կգնան քաղաք։ Ասում են` որակյալ կրթություն են ուզում, մեր երեխաները կսովորեն քաղաքի դպրոցում։ Մեկը կգնա քաղաք, մյուսը մայրաքաղաք, մյուսն էլ Ռուսաստան»,- շարունակում է Մեղրաշատի դպրոցի ուսուցիչը։

Լիլիթ Մխիթարյանի կարծիքով` դպրոց չունենալու պատճառով է, որ Հայաստանում բազմաթիվ դատարկված գյուղեր կան. «Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք հենց այդ պատճառով են դատարկվել։ Մեր դպրոցում ստեղծվել է փառքի անկյուն մեր դպրոցի աշակերտ, մեր հայորդու Արման Մանուկյանի համար, այս փառքի անկյունն էլ դպրոցի հետ կփակվի, որը նույնպես շատ ցավալի է։ Արմանը պայքարել է իր գյուղի, իր համայնքի, որպեսզի իր համայնքը ապրի։ Փառք Աստծո այս տարի գյուղում 5-6 ծնունդ, մի քանի տարի հետո այդ փոքրիկները կդառնան աշակերտներ»։

Ուսուցչի խոսքով` կառավարության այս որոշումը առաջին հերթին ռազմավարական խնդիր է, և հետո դպրոցների փակվելով կառաջանա գործազրկություն, որը տվյալ համայնքում կսրի սոցիալական վիճակը։

Նշենք, որ Ամասիա համայնքի Ողջի և Մեղրաշատ գյուղերի դպրոցները կմիացվեն Բյուրակն գյուղի դպրոցին։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին