Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 23:15 24-07-2025

Գյումրիում հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մարմինը․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանն ու հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանը։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, տեղակալներ Արթուր Մնոյանի, Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև նշված ռազմաբազայի ծառայողները և, հնարավոր է, քննությունն իրականացնեն նշված ռազմաբազայի քննիչները։

Քրեական ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։