copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:30 23-07-2025

Իրականությո՞ւն, թե՞ թվերի խաղ․ ինչի շնորհիվ է ՀՀ այցելած զբոսաշրջիների թիվն աճել

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է որ 2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ 2024թ․ մայիսին՝ այդ թիվը կազմել է 180,718։ Ամենաշատը գալիս են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Սակայն հանրային կասկած կա, թե Հայաստան եկողների մի մասը այլ հետաքրքրություններով են հատում ՀՀ սահմանը։

«Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճի մասին պետական վիճակագրությանը կասկածելու հիմքեր չկան, սակայն կա, այսպես ասած, հարկադրված զբոսաշրջություն»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Զբոսաշրջության միացյալ ֆեդերացիայի նախագահ, Seductive World Travel Agency-ի տնօրեն Սեդա Աղբալյանը։

Նա հիշեցրեց Իրանի պատերազմի օրերին արձանագրված զբոսաշրջային հոսքը․

«Նմանատիպ իրավիճակ կրկնվեց նաև վերջին շրջանում։ Իրանցիները, ինչպես միշտ, այցելում էին Նովրուզի շրջանում, բայց պատերազմական վտանգի պատճառով այս տարի ամռանը հոսքը մեծ էր։ Նույնը նկատվում է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին․ բազմաթիվ ռուսներ գալիս են Հայաստան, սակայն իրականում նրանց նպատակակետը Հայաստանը չէ»։

Աղբալյանի խոսքով՝ շատերը Հայաստան են գալիս միայն տարանցիկ նպատակով․

«Շատերը գալիս են Կիպրոս կամ Եվրոպա մեկնելու համար, փոխում են ինքնաթիռը, երբեմն անգամ 8 ժամից ավելի չեն մնում, բայց համարվում են զբոսաշրջիկ»։

Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե վիճակագրական թվերի կասկածելի բարձրացումն է, այլ մեթոդաբանական թերությունները․

«Լրատվամիջոցները պետք է հարցնեն՝ ի՞նչ մեթոդաբանությամբ է վարվում վիճակագրությունը։ Արդյոք այն համապատասխանո՞ւմ է համաշխարհային չափանիշներին։ Ո՞վ է համարվում զբոսաշրջիկ։ Մեր մոտ այցելության նպատակը չի հարցվում, մնալու տևողությունը՝ նույնպես»։

Խոսելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման պոտենցիալի մասին՝ Աղբալյանը հիշեցրեց Համաշխարհային բանկի տրամադրած 100 մլն դոլարի վարկի մասին․

«Ասվում է, որ ներդրումներ պետք է արվեն յոթ կլաստերում։ Բայց հարց է՝ ունե՞նք ռազմավարություն, որպեսզի գումարները ծախսվեն մտածված, հետևելով համաշխարհային միտումներին և ազգային շահերին»։

Փորձագետ հավելյալ ընդգծեց, որ թվայնացման դարաշրջանում կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հնարավորինս ճշգրիտ վիճակագրական տվյալներ ստանալ։ Մինչդեռ մեզ մոտ այս փուլում հստակ մեթոդաբանություն չկա։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն