copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:38 23-07-2026

Բացահայտվել է 619 մլն դրամի ստվերային շրջանառության, 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: Այս մասին հայտնում են ՊԵԿ–ից։

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և ոչ բոլոր դեպքերում է տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին, որ 2023-թվականի հուլիսի 1-ից մինչև 2025թ-ի հունիս ամսվա 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ-ի կողմից թաքցվել է շուրջ 619 միլիոն դրամի իրացման շրջանառություն, իսկ վարձու աշխատողներին վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները պակաս է հաշվարկել շուրջ 340 միլիոն դրամի չափով։ Արդյունքում ընկերության կողմից չհաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 260 միլիոն ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրածախ առևտրով զբաղվող հարկ վճարողներին տեղեկացնում են, որ գործող իրավակարգավորումների համաձայն, վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ ու քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ, այլ ոչ թե ներքրին հաշվառման կտրոններ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ