copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:44 18-07-2025

Երևանի բնակչուհին ահազանգում է, որ իր հարազատների շիրիմները անարգվել են. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանն ահազանգել է, որ Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմներն անարգել են.

«Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ:

Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման:

Ճիշտն ասած՝ աչքներիս չհավատացինք, բայց հետո ճշտեցիք, որ այդ ամենը կատարվել է անօրինական ճանապարհով, գռեհիկ ձևով, ու դիմեցին Երևանի թաղման բյուրո, որտեղից անհեթեթ պատասխաններ ենք ստացել:

Անգամ թաղման բյուրոյի ղեկավարությունից պահանջեցինք, որ մեզ մեր գերեզմանների վկայականները տրամադրեն, բայց հրաժարվեցին, ու ասացին՝ «Գժվե՞լ ենք՝ տանք, որ մեզ գործից հանեն»:

Երևի զգում են, որ ոչ միայն անօրինական գործողություն, այլ նաև սրբապղծություն է կատարվել:

Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու մեր հարազատների գերեզմանը անարգելու համար:

Դիմելու ենք նաև իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեն ու պատժեն մեղավորներին, ով է տեսել՝ 21-րդ դարում, այն էլ՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի որոշ ներկայացուցիչներ նման արնհարգալից վերաբերմունք ցուցաբերեն հանգուցյալների նկատմամբ»:

Մանրամասները՝ սկբզնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի