Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:40 25-03-2023

Երևանի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջը 2021թ․ նոյեմբերից ենթարկել է սեռական շահագործման․ կինը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհուն խաբեությամբ, բռնություններով և դրանց սպառնալիքով սեռական շահագործման ենթարկելու դեպքի էական հանգամանքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2023թ․ հունվարի 19-ին ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, ինչին վերջինս համաձայնվել է:

Այդպիսով 2021թ․ նոյեմբերից Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման։ Վերջինիս այդ վիճակի մեջ պահելու դիտավորությամբ Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից և նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ և այլ իրեր, իսկ պարտքերը պարտավորվել է մարել վերջինս: Ուռճացնելով նշված պարտքերը, Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից երիտասարդ կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար դրամական միջոցներ։

Ժամանակի ընթացքում 24-ամյա կինը գիտակցելով, որ ենթարկվում է սեռական շահագործման՝ 45-ամյա կնոջը հայտնել է, որ այլևս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, որի կապակցությամբ վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի, պարբերաբար նրա հասցեին հնչեցվել են բռնության սպառնալիքներ։

2022թ․ նոյեմբերի 22-ից մինչև 2023թ․ մարտի 1-ը 49-ամյա կնոջը ունեցած այսպես կոչված «պարտքի» գումարը վճարելու պարտադրանքով, 24-ամյա կինը Արցախի փողոցում յուրաքանչյուր օր, հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 ՀՀ դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրան առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան