copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:43 18-07-2025

Ինչ հարցեր են քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին

Երեկ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումների վերանայմանը առնչվող հարցեր:

Oragir.News-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ, ինչ փոփոխություններ են նախատեսվում իրականացնել։

«Երեկվա նիստում քննարկվում էր ԱԺ մեծամասնության ինստիտուտից հրաժարվելը, էթիկայի հանձնաժողովի հարցը, այդ թվում՝ այն, որ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացված լինի ոչ թե Դոնթի բանաձևով, այլ իշխանության հետ հավասար: Քննարկվում էր Ազգային ժողովի գործիքակազմի ընդլայնում՝ մասնավորապես՝ Կառավարության անդամների և դեսպանների նշանակման, Կառավարության անդամներին և դեսպաններին պաշտոնանկ անելու վերաբերյալ, ինչպես նաև Ազգային ժողովի ինքնալուծարման մեխանիզմը»,- տեղեկացրեց Իոաննիսյանը:

Նշենք, որ Խորհրդի նիստերի անցկացումը կրելու է շարունակական բնույթ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ սահմանադրության փոփոխության մասին քննարկումները սկսվել են տարիներ առաջ, սակայն մինչ օրս պատրաստի նախագիծ չկա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան