Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:15 17-07-2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։

«Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման, այլ պառակտման նպատակով, շարունակեց խաթարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը։ Հնչեցրած հայտարարությունները բացահայտ հակասում են Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։

Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավել պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։

Նման ելույթները արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն վերապահում է չափել հավատքի սահմանները։ Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։

Հայոց եկեղեցու պահպանության Համահայկական խորհուրդը դատապարտում է վարչապետի շարունակական հայտարարությունները, որոնք հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որտեղ հստակ շեշտվում է, որ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։ Այս թեմայով խորհուրդը մոտ օրերս հանգամանալից զեկույց կներկայացնի հասարակությանը:

Կոչ ենք անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել հայության հոգևոր կենտրոնը պառակտող ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան