copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:15 16-07-2025

Հայաստանում հեղուկ գազի պահեստավորման խոշոր կարողություններ չունենք. ինչու են գները կտրուկ թանկացել

«Դեռևս անցած տարվա մայիսից շուկայում ունենք հեղուկ գազի բավականին լուրջ տատանումներ, գնային փոփոխութուններ, որոնք պայմանավորված են թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով»,- Oragir.News -ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում հեղուկ գազի հետ կապված խնդիրներին` ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Բացի սա՝ նա կարծիք հայտնեց, որ արտաքին գործոններից մեկը շարունակում է մնալ Վերին Լարսի անցակետի սահամանափակումը հատկապես ամռան ամիսներին։ Եթե գումարենք նաև ներքին գործոնները, որոնք, ըստ նրա, ի հայտ են գալիս սահմանապահների վատ և կողմնակալ աշխատանքի հետևանքով, ապա է՛լ ավելի է խորանում խնդիրը:

«Հայաստանը բավականին լուրջ կախվածություն ունի ներկրողներից։ Մենք չունենք Հայաստանում հեղուկ գազի պահեստավորման խոշոր կարողություներ, որոնք թույլ կտան մեկ-երկու ամիս գազ չբերել Ռուսաստանից, այլ մեր սպառողներին վաճառենք տեղական գազը։ Եվ երբ հանկարծ մեկ շաբաթ դադարում է մատակարարումը, մենք զգում ենք գնային փոփոխությունները»,-մանրամասնեց տնտեսագետ։

Վերջինը կանխատեսեց, որ մոտակա շրջանում դարձյալ գնային տատանումներ են սպասվում հայկական շուկայում, ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ, և թե՛ սուբյեկտիվ գործոններով։

Հիշեցնենք՝ Վրաստանից Հայաստան հեղուկ գազի մատակարարումը խոչընդոտների է հանդիպում։ Նախկինում այդ ձգձգումները կապում էին տեխնիկական խնդիրների հետ, այժմ մի փոքր անհասկանալի է իրավիճակը։ Գազատարների վարորդներն էլ ահազանգում են, որ նման բարձր ջերմաստիճանի պայմաններում մեծ է արտահոսքի, պայթյունի վտանգը։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան