copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:56 10-07-2025

Սահմանադրության խախտմամբ օտարվում է ՀՀ ինքնիշխանության մի մասը. Հայաստանը դեմ է, ՔՊ-ն է կողմ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սյունիքի միջանցքի հանձնումՍյունիքի ճանապարհների ապապատվիրակում

Եզրութաբանական ծուղակ

ԱԳՆ փոխնախարարի այսօրվա հարցազրույցից կարելի է բխեցնել, որ հայկական կողմը պատրաստվում է տալ ադրբեջանական կողմի այդքան բաղձալի միջանցքը՝ առանց դա միջացք կոչելու։

ԻՐԱՐԱՄԵՐԺ է, թե ինչպես իրավական առումով կարող են զուգակցվել մի կողմից որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը,
իսկ մյուս կողմից՝ սեփական տարածքը հատող բեռների և անձանց նկատմամբ վերահսկողությանը՝ ԱՆՀԱՅՏ մասնավոր կազմակերպությանը փոխանցելը։

Վերոնկարագրյալը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օտարում է որևէ մասնավոր կազմակերպության, լինի դա՝ շվեյցարական, ամերիկյան, անգլիական կամ կանադական։

Պարզ է չէ, որ կարճ ժամկետում թուրք-ադրբեջանական լոբբին կդառնա նշված մասնավոր կազմակերպության բաժնետերերի կամ իրական շահառուների լավագույն ընկերը, եթե՝ ոչ հենց իրական շահառուն։

Այս գործընթացն ակնհայտ հակասահմանադրական է:

Սահմանադրության խախտմամբ օտարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մի մասը:

Հ.գ. Հայաստանը դեմ է, ՔՊ-ն է կողմ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի