copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 14:00 07-07-2025

Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում

««Զանգեզուրի միաջանցքը» տարածաշրջանային նշանակության միջանցք է․ դրա բացմամբ հետաքրքվում են ոչ միայն տարածարջանային քաղաքական հզոր ուժերը, այլև միջազգային ուժերը։ Էնպես որ՝ եթե նույնիսկ Փաշինյանն էլ ուզենա, կամ Էրդողանը, էդ միջանցքը չի բացվի»,- Oragir․News-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ վերջին հայտարարությանը, նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ հավելելով, որ այս հարցում վերջնական խոսքը պատկանում է միջազգային գերտերություններին, նրանք պետք է թույլ տան։

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվական կայքերի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դիվանագիտական հիմքն արդեն ձևավորվել է, իսկ 2024 թվականի վերջին Բրյուսելում, Մոսկվայում և Թբիլիսիում անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստը։ «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ նա ցույց է տալիս ավելի ճկուն դիրքորոշում, ելնելով տարածաշրջանի տնտեսական ինտեգրման շահերից»,- մասնավորապես՝ նշել է Թուրքիայի նախագահը։ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր Էրդողանի հայտարարությանը՝ փաստացի չհերքելով այն։


«Եթե հիշում եք, Բայդենն ասում էր՝ Մեղրիի միջանցք չկա, որից հետո մի քանի տարի շարունակ ո՛չ թուրքերն էին խոսում միջանցքի մասին, ո՛չ էլ Իլհամը»,- ասաց փորձագետը,- «Չի բացառվում, որ Էրդողանը խեղաթյուրել է Փաշինյանի հայտարարության իմաստը, որովհետև նա դրա վարպետն է։ Էրդողանը Հայաստանը միշտ ճնշված վիճակում պահելու նկրտում ունի, և դա նոր չէ՝ 91 թվականից ի վեր: Ինչ ստորություն ասես՝ արել են, դա գաղտնիք չէ: Էն որ Փաշինյանին «փշի-փշի» են անում, դա չի նշանակում, որ նրա նկատմամբ, առավել ևս՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, վերաբերմունքը դարձել է բարյացակամ։ Երբեք չի դառնա, քանզի Թուրքիայի վերաբերմունքը թշնամական է։ Եվ ավելի լավ կլինի՝ այդ միջանցքը չբացվի։ Իսկ եթե Էրդողանը շատ է ուզում բացվի այդ միջանցքը տարանցիկ փոխադրումների համար, ապա թող դիվանագիտական հարաբերություններ հաստատի՝ նշանակվեն դեսպաններ, և ինչպես, որ Իրանի մեքենաներն են անցնում, այնպես էլ թուրքականը կանցնի»:

Միևնույն ժամանակ Չաքրյանը նկատեց, որ Հայաստանն արդյունաբերություն էլ չունի, ու եղածն էլ կվերցնեն թուրքերը, կսկսեն շահագործել, ու մենք տնտեսական կախվածության մեջ կընկնենք, խուսանավելու հնարավորությունը կորցնելով։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան