copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:40 03-07-2025

Շներով խուզարկել են, հրավառությունը՝ արգելել․ Փաշինյանը վախեցե՞լ է ԱՄՆ դեսպանատուն գնալ

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը՝ ամերիկյան ամենահայտնի տոներից մեկը:

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի հուլիսի 2-ին, տոնի կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում ընդունելություն է կազմակերպել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այդ միջոցառմանը պետք է ժամաներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն վերջինս իր փոխարեն ԱՄՆ դեսպանատուն է ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Նկատենք, որ մինչ փոխվարչապետի ժամանումը տարածքը ստուգվել է, շներով մանրակրկիտ խուզարկել, այնուհետև՝ ենթարկվել լուրջ հսկողության։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես վախեցել է գնալ ԱՄՆ դեսպանատուն, և փոխվարչապետի այցը, փաստացի՝ դիտվում է որպես Փաշինյանի հերթական վախերի դրսևորում։

Հավելենք նաև, որ Փաշինյանի հրամանով՝ դեսպանատան տարածքում արգելվել է հրավառություն կազմակերպել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է